Շիրակում ավտովթարից տուժած 14-ամյա տղային վիրահատել են


16:42 , 13 նոյեմբեր, 2014

Շիրակում ավտովթարից տուժած 14-ամյա տղային վիրահատել ենYerkir.am-ը գրում է․

Օրեր առաջ Գյումրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով վիրավորված և «Սբ. Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 14-ամյա Էդմոն Սիմոնյանին այսօր վիրահատել են:   Yerkir.am-ի հետ զրույցում «Սբ. Աստվածամայր» ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը հայտնեց, որ տղային վիրահատել են այսօր` պրոֆեսոր Դանիելյանի ղեկավարությամբ. «Վիրահատությունն անցել է նորմալ, ինչ խնդիրներ եղել են մեր առջև դրված, կատարվել են: Վնասված երկու կոնքոսկրերն ու անրակը կորեկցիա են արվել»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ