Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը վերանվանվեց «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան»


16:25 , 13 նոյեմբեր, 2014

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան այսուհետ (Պոլիտեխնիկ) պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպվեց և անվանվեց «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ:

Այսօր նման որոշում կայացրեց ՀՀ կառավարությունը, ինչը նշանակում է, որ բուհի աշխատակազմին լուրջ աշխատանք է սպասվում:

Այդ տրանսֆորմացիան զուտ իրավական չէ, այլ բովանդակային փոփոխություններ է պահանջում՝ աշխատաշուկայի հետ սերտ կապ, կազմակերպական հարցեր, կրթական բովանդակության վերանայում։ Ես հուսով եմ, որ իրենց այդ գործով կզբաղվեն:

Ինչ վերաբերում է բողոքներին, նախարարությունն իր լիազորությունների շրջանակներում ուսումնասիրելու է բոլոր ահազանգերը, որպեսզի տրվեն բացառապես օրենքով և ոչ թե անձերով պայմանավորված լուծումներ: