Ադրբեջանցիները շատ ծանր են տանում, որ թուրքական հեռուստաալիքները միջադեպը մեկնաբանելիս օգտագործել են «ԼՂՀ բանակ» և «ԼՂՀ ղեկավարություն» հասկացությունները


16:07 , 13 նոյեմբեր, 2014

Ադրբեջանցիները շատ ծանր են տանում այն փաստը, որ թուրքական որոշ հեռուստաալիքներ երեկվա միջադեպը մեկնաբանելիս իրենց հաղորդումներում օգտագործել են «Լեռնային Ղարաբաղի բանակ» և «Լեռնային Ղարաբաղի ղեկավարություն» հասկացությունները: Այդ նյութերի տակ տեղ գտած մեկնաբանությունները խոսում են այն մասին, որ մեր հարևան երկրում պատրաստ են ցեխը մտցնել անգամ թուրքերին: Իրականում ադրբեջանցի օգտատերերն ամենավերջին հայհոյանքներով են հիշել թուրքական մեդիադաշտի «ծախու» ներկայացուցիչներին: Ադրբեջանցիների հիմնական շեշտադրումները հետևյալն էին՝ «....... ես էսպիսի եղբայրությունը», «հայերի տակ պառկողներ», «բ.......ի տղաներ», «այդ ուղղաթիռը մտցրեք ձեր հետույքը»: Ահա հարևան Ադրբեջանի իրենց այդքան սիրած տոլերանտության դրսևորումները: