16:06 , 13 նոյեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի խեդիրան հերքել է, որ պատրաստվում է փոխել ակումբային գրանցումը: 2014թ. ամռանը Գերմանիայի հավաքականը ֆուտբոլիստռը հրաժարվել էր ընդունել ակումբի՝ նոր պայմանագիր ստորագրելու առաջարկը:
« «Ռեալ»-ից ձմռանը հեռանալու հիմքեր չեմ տեսնում: Այն մեծ ակումբ է, որը տեղ ունի իմ սրտում:
Ամռանը բանակցություններ չեմ վարել այլ ակումբների հետ: Ոչինչ չի փոխվել: Ամռանը նոր պայմանագիր չստորագրեցի, քանի որ որոշ հարցերում ընդհանուր հայտարարի չեկանք:
Հիմա «Ռեալ»-ի հետ բանակցում եմ նոր պայմանագրի շուրջ ու չեմ պատրաստվում հեռանալ»,- հայտարարել է Խեդիրան: