Մի-24 ուղղաթիռի խոցման համար պատասխանատու են թե Ադրբեջանի իշխանությունը և թե ԵԱՀԿ Մինսկի խումբը. Դավիթ Իշխանյան


16:00 , 13 նոյեմբեր, 2014

Մի-24 ուղղաթիռի խոցման համար պատասխանատու են թե Ադրբեջանի իշխանությունը և  թե ԵԱՀԿ Մինսկի խումբը. Դավիթ ԻշխանյանYerkir.am-ը գրում է․

Ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂՀ ՌՕՈւ Մի-24 ուղղաթիռի խոցման համար պատասխանատու են թե Ադրբեջանի իշխանությունը և  թե ԵԱՀԿ Մինսկի խումբը. Արցախի ՀՅԴ պաշտոնաթերթին ասել է Արցախի ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: 
«Այս ապակայունությունը Ադրբեջանը ստեղծում է իր քաղաքակաան շահերի համար, սակայն որքան Ադրբեջանի իշխանություններն են պատասխանատու տվյալ իրավիճակի համար, այնքան էլ պատասխանատու են միջազգային կառույցները, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը երբեք համարժեք գնահատական չի տալիս Ադրբեջանի սանձարձակություններին  եւ համապատասխան  քայլեր չի ձեռնարկում` նման իրավիճակներից խուսափելու համար»,- նշել է նա:   Դավիթ Իշխանյանը շեշտել է, որ հայկական կողմը սահման չի խախտել, ինչի բազում փաստեր արդեն կան: Ադրբեջանական կողմը հիմք չի ունեցել հայկական օդուժին պատկանող ուղղաթիռը խոցելու: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ