Գյումրիում քաղաքացին ինքնահրկիզվել է. նրա վիճակը ծանր է


15:54 , 13 նոյեմբեր, 2014

Գյումրիում քաղաքացին ինքնահրկիզվել է. նրա վիճակը ծանր էSlaq.am-ը գրում է․

Նոյեմբերի 13-ին, ժամը 13.04-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 12.50-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գործարանային փողոցի թիվ 18 տան բնակիչը հրկիզել է իրեն:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ թիվ 18 տան բակում 1978թ. ծնված Ա. Հ.-ն հրկիզել է իրեն, ում շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են Գյումրու ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: