Միջադեպը հղի է հակամարտության գոտում լարվածության լուրջ խորացմամբ. ԼՂՀ ԱԳՆ


15:42 , 13 նոյեմբեր, 2014

Միջադեպը հղի է հակամարտության գոտում լարվածության լուրջ խորացմամբ. ԼՂՀ ԱԳՆSlaq.am-ը գրում է․

Ադրբեջանի կողմից շփման գոտու մերձակայքում ուսումնամարզական թռիչք իրականացնող ԼՂՀ Պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի կործանումը հրադադարի ռեժիմի աննախադեպ խախտում է, որը հղի է հակամարտության գոտում լարվածության լուրջ խորացմամբ։ Այդ մասին ասվում է ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

«Ադրբեջանի հանցավոր եւ արկածախնդիր սադրանքը ոչ միայն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որոնմանն ուղղված ադրբեջանական կողմի պարտավորությունների կոպիտ խախտում հանդիսացավ, այլեւ ցուցադրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների եւ, ընդհանուր առմամբ, միջազգային հանրության հանդեպ նրա բացահայտ արհամարանքը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ