Սերժ Սարգսյանն ընդունում է ադրբեջանցիների մարտահրավերը


15:43 , 13 նոյեմբեր, 2014

Լավ էլ պինդ են փակել Արցախի օդային տարածքն ադրբեջանցիները: Ով գիտի՝ ողջ ՀՕՊ-ը ոտքի են կանգնեցրել, որ հանկարծ ոչ ոք Ստեփանակերտ չգա օդային ճանապարհով:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա պարզ է, որ իրականում Ադրբեջանին ոչինչ չի մնացել, քան միայն ապուշ հայտարարություններով հանդես գալը: Հենց այսօր ուղղաթիռով Արցախ մեկնելու նախագահի որոշումն, իհարկե, պատահական չէ: Այսպես Սերժ Սարգսյանը հստակ ցույց է տալիս, որ ընդունում է ադրբեջանցիների մարտահրավերը: Եվ դա շատ կարևոր է: