Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածված լուսանկարներից պարզորոշ երևում է, որ ուղղաթիռը որևէ սպառնալիք չի ներկայացրել ադրբեջանական դիրքերի համար


15:35 , 13 նոյեմբեր, 2014

Ադրբեջանական Հանրապետության ՊՆ-ի կողմից հրապարակված՝ հայկական ուղղաթիռի խոցմանն առնչվող լուսանկարներն անգամ անզեն աչքով նայելիս, պարզորոշ երևում է, որ այն որևէ սպառնալիք չի ներկայացրել ադրբեջանական դիրքերի համար, և հաստատվում է հայկական կողմի պնդումն առ այն, թե ուղղաթիռը խոցվել է թիկունքից: