7 թյուր տեսություն կնոջ օրգանիզմի մասին


15:25 , 13 նոյեմբեր, 2014

1. Մենստրուացիայի մասին միֆը

мифы о женщинах, заблуждения о женском организме

Մենստրուացիան երկար ժամանակ համարվում էր կա՛մ օրհնություն, կա՛մ չարիք։ Տարածված ենթադրություններից մեկն այն էր, որ մենստրուացիայի ժամանակ օրգանիզմից դուրս է գալիս «վատ» արյունը։ Հիմնվելով այս ենթադրության վրա՝ այդ ժամանակահատվածում կանանց թույլ չէին տալիս մասնակցել կրոնական ծեսերին և առօրյա գործեր անել, որպեսզի վերջիններս հանկարծ կեղտոտ արյամբ չպղծեին շուրջբոլորը։ Մենստրուացիայի շրջանում հղիանալու մասին խոսք անգամ չէր կարող լինել, քանի որ համարվում էր, որ երեխան թունավոր արյան ազդեցության տակ արատավոր կծնվի։

Չնայած դրան՝ հույն ականավոր բժիշկ Գալեն Կլավդիոսը համարում էր, որ մենստրուացիայի արյունը սննդարար տարր է հանդիսանում, որով պտուղը սնվում է արգանդում, իսկ երեխայի ծնվելուց հետո այդ արյունը վերածվում է կրծքի կաթի։  

2. Կուսությունը վերականգնում է երիտասարդությունը

мифы о женщинах, заблуждения о женском организме

Շունամիտիզմի տեսությունը գործնական կիրառության մեջ դրեցին ծերացող տղամարդիկ։ Նրանք հավատում էին, որ, քնելով կույսի հետ առանց նրա հետ սեռական կապի մեջ մտնելու, կերիտասարդանան։ Նախկինում բժիշկները շունամիտիզմ էին նշանակում ստամոքսի խանգարումների դեպքում։ 18-րդ դարում համարվում էր, որ կույսի շնչառությունը բուժիչ հատկություններով է օժտված։  Բարոյական կույսերն օրհնված էին համարվում, իսկ սեռական փորձ ունեցած կանանց պիղծ էին համարում։

Ֆրանսիայում կուսությունն անգամ եկամտաբեր բիզնեսի էր վերածվել։ Շշուկների համաձայն՝ Մադամ Յանուս անունով մի հաջողակ ձեռնարկատիրուհի 50 կույսեր էր բերել իր տուն։ Այդ կույսերը քնում էին երիտասարդանալ ցանկացող ծերուկների կողքին՝ առանց վերջիններիս հետ սեռական հարաբերությունների մեջ մտնելու։  

3. Կուրծքը՝ որպես կնոջ զրահ

мифы о женщинах, заблуждения о женском организме

14-րդ դարում Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս X Անրի դե Մոնդեվիլի բժիշկն իր նամակում բացատրել է, թե ինչու է կնոջ կուրծքը հենց այնտեղ գտնվում, որտեղ այն կարելի է տեսնել և ոչ թե ինչ-որ անտեսանելի տեղում։ Նա առանձնացրել էր երեք պատճառ. նախ՝ կուրծքը գտնվում է կրծքավանդակում, որպեսզի տղամարդիկ կարողանան հեշտությամբ տեսնել այն, բացի այդ, կուրծքը ջերմություն ու պաշտպանություն է ապահովում սրտի համար, և, վերջապես, տաք կուրծքն ամրացնում է որովայնի մկանները։  

1840 թ.-ին անգլիացի բժիշկ Էսթլի Քուփերը արտահայտեց այն կարծիքը, որ մեծ կուրծքը պաշտպանում է ստորին խավերի կանանց և օգնում նրանց դիմակայել ծանր հարվածներին, որոնք նրանք կարող էին ստանալ հարբած ծեծկռտուքների ժամանակ։   

4. Մեքենա վարելը ավիրում է կանանց ձվարանները  

мифы о женщинах, заблуждения о женском организме

2013 թ.-ին Սաուդյան Արաբիայի հոգևորական ու շեյխ Սալեգ ալ-Լոհեյդանը հայտարարեց, որ անցկացված հետազոտությունների համաձայն՝ մեքենա վարող կանայք գտնվում են կոնքերի ոսկորների հոդախախտի վտանգի տակ, ինչի հետևանքով ձվարանները ևս կարող են վնասվել։ Շեյխի խոսքերով՝ դա կարող է անառողջ երեխայի ծննդի հանգեցնել։ Այս անհեթեթ պնդումներն անգամ «Twitter»-ում տեղ գտան հետևյալ հաշթեգով՝ #WomensDrivingAffectsOvariesAndPelvises։ Սաուդյան Արաբիայի գինեկոլոգ Մոհամմադ Բանկախը հավաստեց, որ շեյխի խնդումները ոչ մի գիտական հետազոտության վրա հիմնված չեն։  

5. Արիստոտելի մոլորությունը

мифы о женщинах, заблуждения о женском организме

Թեպետ Արիստոտելը բոլոր ժամանակների մեծագույն փիլիսոփաներից մեկն է, նա ևս որոշակի թյուր պատկերացումներ է ունեցել կնոջ օրգանիզմի մասին։ Օրինակ՝ նա տարբերություն չէր տեսնում հեշտոցի և միզուկի միջև։ Նա նաև հավատում էր, որ կանայք իրականում տղամարդիկ են, ում սեռական օրգանները սաղմնավորման ընթացքում մնացել են մարմնի ներսում։ Այլ կերպ ասած՝ Արիստոտելի պատկերացմամբ՝ կանայք դեֆորմացված տղամարդիկ էին։ Հենց այդ պատճառով էլ նա կարծում էր, որ կանայք չեն կարող սերմ արտադրել, հետևաբար և համարվում են պասիվ մասնակիցներ երեխաների «արտադրման» գործում։  

Արիստոտելը պնդում էր, որ կանայք ավելի քիչ ատամ ունեն, քան տղամարդիկ։ Մեծն փիլիսոփան նման պնդումներ էր անում՝ կյանքի յուրաքանչյուր ասպարեզում հանդիպող շովինիզմն արդարացնելու համար։

6. Կրթված կանայք ունակ չեն երեխա ունենալ

мифы о женщинах, заблуждения о женском организме

«Սեռը կրթության մեջ կամ հարմար առիթ աղջիկների համար» (1873) գրքում Հարվարդի բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր Էդվարդ Քլարկը նշել է, թե ինչու կանայք չպետք է կրթված լինեն։ Նա գրել է, որ կնոջ ուսերին է մարդկային ռասայի շարունակման բեռը, և որ կանայք բոլոր հարցերում զիջում են տղամարդկանց, իսկ բարձրագույն կրթության ստացումը (մանավանդ մենստրուացիայի շրջանում) վերջիվերջո կավիրի նրանց ուղեղը։ Արյունը դեպի ուղեղը կհոսի և արգանդից կտարհոսի, ինչի արդյունքում կինը կարող է անպտուղ դառնալ։  

Ըստ Քլարկի՝ կնոջ միակ առաքելությունը երեխաներ ծնելն է, ոչ թե մտավոր գործունեություն ծավալելը։ Որոշ ժամանակ նրա աշխատանքների հրատարակումները բուռն բանավեճերի առարկա էին հանդիսանում։ Այս հիմար պնդումները, բնականաբար, չընդունվեցին, և ավելի ու ավելի շատ կանայք սկսեցին բարձրագույն կրթություն ստանալ։

7. Մայրական ազդեցության վնասը

мифы о женщинах, заблуждения о женском организме

«Մայրական ազդեցություն» հասկացողությունն օգտագործվել է դեռևս հին հռոմեացիների կողմից, գուցե անգամ նրանցից էլ առաջ։ Համարվում էր, որ մոր երևակայությունը կարող է ազդել իր իսկ ներսում աճող պտղի զարգացման վրա։ Հռոմեացիները հավատում էին, որ խալերը էմոցիոնալ մայրական տրավմայի ազդեցության արդյունքն էին։  

Այս համոզմունքն ամրապնդվում էր մարդկանց մեջ այն դեպքերում, երբ փոքրիկը ծնվում էր արատներով կամ կենդանու նմանություն էր ունենում։ 18-րդ դարում մի արտառոց դեպք գրանցվեց, որն ի վերջո խաբեություն դուրս եկավ։ Տարածվեցին շշուկներ, իբր Մերի Տոֆտ անունով մի կին ճագարներ է ծնել այն պատճառով, որ հղիության ընթացքում ցանկացել է ճագարի միս ուտել։ Մեր օրերում ոչ ոք չի հավատում նման հեքիաթների։