15:11 , 13 նոյեմբեր, 2014
Այնքան ժամանակ, որքան մենք կլինենք արդարություն մուրացող, մեզ և ադրբեջանցիներին «կչափեն մեկ արշինով»՝ իրադրության լարվածություն թույլ չտալու երկկողմանի խրատով: Միաժամանակ, վառելիքաէներգետիկ շահերով առաջնորդվելով՝ մեզ անուղղակիորեն կդիտարկեն որպես ագրեսոր՝ պահանջելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնում, «մոռանալով», թե իրականում որ կողմն է ագրեսորը, և ինչպես և ինչու սկիզբ առավ հակամարտությունը: Պատերազմի դաշտում 20 տարի առաջ տարված հաղթանակը դիվանագիտական ամրապնդում չստանալով՝ մեզ վերածեց միջազգային հանրությունից «թղթե շերեփով» արդարություն մուրացողի: Ճիշտ է՝ այս անգամ մենք «զինված» ենք պետականությամբ՝ վերջինիս բոլոր ատրիբուտներով, սակայն մեր մտածողության իներտությունը կարող է տվյալ հարցում ի չիք դարձնել այդ ձեռքբերումը: Այստեղ է (և ոչ թե ներհանրապետական կյանքում), որ պետք է իր ողջ կարողությամբ «փայլի» Հայաստանի Հանրապետության Գերագույն գլխավոր հրամանատարի շնորհքը: