«Կառավարության անդամները զբաղված են կոռուպցիոն սթրիփթիզով». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)


13:51 , 13 նոյեմբեր, 2014

Araratnews.am-ը գրում է․

ԱԺ նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2015թ-ի պետական բյուջեի հիմքում ոչ մի ռազմավարական ծրագիր չկա և, ըստ էության, գործ ունենք «անողնաշար» բյուջեի հետ:

«Կառավարությունն արձանագրել է, որ գազի ու հոսանքի գինը թանկացել  է և  ուզած-չուզած պետական մարմինների գազի, հոսանքի փողը պիտի տան, մի քանի կոպեկ էլ հատկացնեն ուսուցիչներին, թոշակառուներին. սա Կառավարության մոտեցումն է: Բյուջեի  նախագծում ոչ մի խոսք չկա աղքատության հաղթահարման նպատակային ցուցանիշների մասին. Չի ասվում է, թե այսօր աղքատությունն ինչքան է և 2015թ-ի բյուջեով ավելանալո՞ւ է, թե՞ պակասելու: Ծանոթանալով բյուջեի նախագծին՝  հասկանում ենք, որ ՀՀ-ն հայտնվել է տոկոսի տակ մնացած գյուղացու կարգավիճակում: 2015թ-ին ՀՀ կառավարությունը նախատեսում է 114 մլրդ դրամի պարքտ վերցնել և նույն  թվականին փակել. սա ինչ է, եթե ոչ տոկոսի տակ ընկած պետություն: 2015թ-ի նախագծում մի քանի արտառոց փաստեր կան, օրինակ, սահմանամերձ Չինարի, Բարեկամավան, Դովեղ համայքների դոտացիան նախորդ տարվա նկատմամբ նվազել է, իսկ որոշ սահմանամերձ գյուղերի համար ավելացել է աննշան գումարով, այսինքն՝ սահմանապահ գյուղերի համար փող չկա: Ինչքան էլ վարչապետը համոզում է, որ սահմանամերձ գյուղերի համար կոնկրետ հարցեր են լուծվելու, մեկ է, այս բյուջեով ոչ մի հարց չի լուծվում»,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու նշեց, որ Կառավարությունը պետք է ապացուցի, որ գիտակցում է արտակարգ միջոցներ ձեռնակրելու անհրաժեշտությունը:

«Հույս ունեմ, որ Կառավարությունը գիտակցում է՝ սա ոչ իշխանական եռյակի դեպքը չի, որ ամառը ասեն՝ աշուն, աշունը ասեն՝ ձմեռ, ձմեռը՝ գարուն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն անդրադարձավ նաև ոչ իշխանական ուժերից մի քանի ներկայացուցիչների ԱԺ-ում ունեցած հայտարարությանը:

«ԲՀԿ-ն ասում է՝ այս Կառավարությունը նախորդից ծանր ժառանգություն է ստացել, ես էի այստեղ նստած նախորդ Կառավարության օրինագծերը անցկացնո՞ւմ, ես չէի Հովիկ Աբրահամյանն էր: Ի դեպ գործող Կառավարության անդամներից տասը նախորդ Կառավարությունում աշխատել են հենց Կառավարության անդամ: ԲՀԿ-ն էլ եղել է կառավարող կոալիցիայի անդամ  նախորդ՝ Տիգրան Սարգսյանի ձախողած Կառավարության գործունեության ժամկետի ուղիղ 70 տոկոսում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ