13:45 , 13 նոյեմբեր, 2014
Armlur.am-ը գրում է․
Ինչպես արդեն armlur.am-ը հայտնել էր, երեկ՝ նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ն խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցված ուղղաթիռը վայր է ընկել շփման գծի չեզոք գոտում. նախնական տվյալներով՝ հայկական կողմն ունի 3 զոհ։ Եվրամիությունն իր պաշտոնական կայքէջում դեպքի առթիվ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Եվրոպական միությունը դատապարտում է ու կոչ անում բացահայտել Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղի ունեցած միջադեպը, այն է՝ հայկական ուղղաթիռի կործանումն Ադրբեջանի կողմից: Կարևոր է, որ հակամարտության կողմերը զսպվածություն ցուցաբերեն և խուսափեն այնպիսի գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են էլ ավելի սրել իրավիճակը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ