Սեյրան Օհանյանն այցելել է զինվորական հոսպիտալ և հետքրքրվել ժամկետային զինծառայողներ Մ. Ջևրիկյանի և Հ. Սևլիկյանի բուժման ընթացքով


13:04 , 13 նոյեմբեր, 2014

Lurer.com-ը գրում է․

Նոյեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է հոսպիտալի տարածքում, զրուցել հոսպիտալում բուժվող զինծառայողների հետ: Սեյրան Օհանյանը հետաքրքրվել է հոսպիտալում գտնվող զինծառայողների, մասնավորապես օրեր առաջ հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք տեղափոխված և, բժիշկների գնահատմամբ, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ժամկետային զինծառայողներ, շարքային Մ. Ջևրիկյանի և շարքային Հ. Սևլիկյանի բուժման ընթացքով: