Սա պարզապես ահաբեկչություն է, Ադրբեջանը վաղուց չի հարգում պայմանավորվածությունները


12:49 , 13 նոյեմբեր, 2014

Ադրբեջանի կողմից խաղաղ զորավարժանք իրականացնող ԼՂՀ զինված ուժերի ուղղաթիռը խփելը աննախադեպ լկտի ագրեսիայի և արհամարհանքի դրսևորում էր աշխարհի ու համաշխարհային հանրության նկատմամբ: Սա պարզապես ահաբեկչություն է, Ադրբեջանը վաղուց չի հարգում իր իսկ պայմանավորվածություններն ու ստորագրությունները, բայց հիմա արդեն ցուցադրում է ընդգծված արհամարհանք միջազգային կառույցների և միջնորդ պետությունների նկատմամբ: