Օրեր առաջ ներկայացվել է հոլիվուդյան հայտնի դերասան Ռոբին Ուիլյամսի մահվան պաշտոնական պատճառը` ինքնասպանություն: Դերասանի կինը` Սյուզան Շնայդերը, պնդում է, որ Ուիլյամսը, հնարավոր է, ինքնասպանություն է գործել զգայապատրանքի (հալյուցինացիա) ազդեցության տակ, որն առաջանում է Պարկինսոնի հիվանդության դեմ նշանակված դեղերից:
