Եթե Ադրբեջանում կարծում են, թե որևէ արգելքներ կարող են դնել Արցախի վրա, չարաչար սխալվում են


12:24 , 13 նոյեմբեր, 2014

Եթե Ադրբեջանում կարծում են, թե որևէ արգելքներ կարող են դնել Արցախի վրա, չարաչար սխալվում են։ Արցախի օդային տարածքը ոչ միայն բաց է լինելու չվերթների համար, այլև հեռու չէ այն օրը, երբ Ստեփանակերտի օդանավակայանը կվերածվի միջազգային ուղևորափոխադրումների տարածաշրջանային կարևոր կենտրոնի։ Ես դրանում մի կաթիլ կասկած չունեմ, ու թող ոչ ոք չկասկածի։