Լեռնային Ղարաբաղում առավել լայնամասշտաբ հակամարտությունը ոչ մեկի շահերից չի բխում


11:51 , 13 նոյեմբեր, 2014

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը թվիթերյան իր էջում երեկ գրել է.

Լեռնային Ղարաբաղում առավել լայնամասշտաբ հակամարտությունը ոչ մեկի շահերից չի բխում: Կողմերը պետք է խուսափեն իրավիճակի հետագա սրումից և մերժեն պատերազմը՝ որպես տարբերակ: