Ջ. Ուորլիք. ԼՂ-ում լայնածավալ հակամարտությունը ոչ մեկի շահերից չի բխում


11:46 , 13 նոյեմբեր, 2014

Panorama.am-ը գրում է․

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի կործանմանը, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Լեռնային Ղարաբաղում լայնածավալ հակամարտությունը ոչ մեկի շահերից չի բխում: Կողմերը պետք է խուսափեն իրավիճակի հետագա սրումից և մերժեն պատերազմը` որպես տարբերակ»: