Ընկերոջը փրկելու համար 8-ամյա տղան գիրք է գրել և գրքի վաճառքից մեկ միլիոն դոլար վաստակել


12:27 , 13 նոյեմբեր, 2014

8-ամյա ամերիկացի Դիլան Սիգելն ամբողջովին հուսահատվեց, երբ իր ընկեր Ջոնի ծնողներն ասացին, որ իրենց որդին այլևս դուրս չի գա Դիլանի հետ զբոսանքի։ 6 ամիս առաջ տղայի մոտ ախտորոշվել էր Հիրկեի հիվանդությունը։ Սա շատ հազվագյուտ ու վտանգավոր հիվանդություն է, որը պայմանավորված է օրգանիզմում գլյուկոզ-6-ֆոսֆատազ ֆերմենտի անբավարարությամբ կամ բացակայությամբ։ Ֆերմենտի անբավարարությունը բերում է այդ հյուսվածքներում գլիկոգենի կուտակման։ Այս  ժառանգական հիվանդության դեպքում արյան մեջ գլյուկոզի քանակն իջնում է (հիպոգլիկեմիա), դրան ի պատասխան քչանում է ինսուլինի սինթեզը և արտազատումը ենթաստամոքսային գեղձի բջիջներում։

Դիլանը երկար ժամանակ մտածում էր, թե ինչ անել ընկերոջը փրկելու համար և ի վերջո գտավ ելքը։ Տղան ինքնուրույն գրեց ու նկարազարդեց մի գիրք, որն անվանեց «Շոկոլադե սալիկ», ինչից հետո հայտարարեց, որ պատրաստ է վաճառել գրքի օրինակները բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն հիվանդ երեխայի ճակատագրի հանդեպ։ Ո՞ր սրտացավ մարդն անտարբեր կգտնվի նման դեպքում։ Հարյուրավոր ամերիկացիներ սկսեցին միջոցներ փոխանցել հատուկ ստեղծված դրամական հաշվին և փոխարանը ստացան Դիլանի խզբզոցները, որոնք արվել էին շատ վեհ նպատակի, այն է՝ ընկերոջը փրկելու համար։     

Ներկա պահին Դիլանին հաջողվել է հավաքել մոտ 900 հազար դոլար։ Հարցազրույցներից մեկում փոքրիկ գրողն ասել է.

Ես շատ եմ անհանգստանում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր տարածել են մեր պատմությունը, և այն հայտնի է դարձել ողջ աշխարհին։  

  Դիլանը հույս ունի, որ հավաքված միջոցները կբավականացնեն ընկերոջը բուժելու համար, իսկ եթե չբավականացնի, նա ինչ-որ այլ բան կմտածի։