11:22 , 13 նոյեմբեր, 2014Tert.am-ը գրում է․
«Հայհիդրոմետը» հերքում է մինչև մինուս 29 աստիճան ցրտերի մասին տեղեկությունը՝ նշելով, որ ո՛չ նման կանխատեսումներ են արվել, ո՛չ էլ հնարավոր է հիմա դա անել:
«Նման կանխատեսումներ չեն եղել։ Ես զանգեցի «Հարթակի» գլխավոր խմբագրին, պատասխանը եղավ այն, որ դա «ասում են» խորագրում է, և դա լուրջ ինֆորմացիա չէ, և հենց դրա համար էլ այդտեղ է զետեղվել: Նման բան չկա, ուղղակի անլրջություն է, ուրիշ ոչ մի բան»,- ասաց «Հայհիդրոմետ» կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ