Մովսես Հակոբյան. ԼՂՀ-ն դիմել է Կարմիր Խաչին՝ ուղղաթիռի անձնակազմի հարցով


11:10 , 13 նոյեմբեր, 2014

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դիմել է Կարմիր խաչին, որպեսզի միջնորդ հանդիսանա եւ ադրբեջանցիների կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմին հանձնեն Հայաստանին, այս մասին ասել է Մովսես Հակոբյանը։

Նա նշել է, որ քանի որ ուղղաթիռը ընկած է ադրբեջանցիների դիրքի մոտ, մերոնք չեն կարողացել մոտենալ մեր անձնակազմին, բայց արդեն դիմել են Կարմիր խաչին՝ որպեսզի միջնորդ հանդես գա:  Երեկվա դեպքի առթիվ քննություն է ընթանում: