Գյումրիի մահաբեր վթարից հրաշքով փրկված երիտասարդը դուրս գրվեց հիվանդանոցից


11:03 , 13 նոյեմբեր, 2014

Untitled-11in.am-ը գրում է․

«Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող 17-ամյա Հովհաննես Չախոյանը, ով Երևան-Գյումրի ճանապարհին՝ Հոռոմ գյուղի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական վթարից հրաշքով փրկվածներից մեկն է, այսօր վերադառնում է հայրենի Գյումրի:

Բժշկական կենտրոնից «Առաջին լրատվական»-ին փոխանցեցին, որ գումարվել է մասնագիտական խորհրդատվություն, ըստ որի՝ Հովհաննեսի առողջական վիճակը գնահատվում է լավ, և նա կարող է տուն գնալ: