Վերլուծագանգերը պետք է լռեն. պետք է խոսեն ու գործեն պրոֆեսիոնալները


10:52 , 13 նոյեմբեր, 2014

Բրյուսելը կոչ է անում հետաքննել հայկական ռազմական մեքենայի կործանումը, ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է անում և մտահոգություն հայտնում և այլն։

Ոչ մի կոնկրետ խոսք, ինչը սպասելի էր, քանի որ գործ ունենք գործիքակազմի ստանդարտ «նաբոռի» հետ, որը չի գործում։ Հակառակորդին զսպելու միակ ձևը տեղում կոնկրետ աշխատանք իրականացնելն է (վնասազերծել, հակազդել, վերացնել, լիկվիդացնել), որն այս անգամ կարող է ուղեկցվել ադրբեջանական որոշակի դիրքերի գրավմամբ։ ՊՆ-ում ավելի լավ գիտեն՝ ինչպես գործել։

Մեր ԱԳՆ-ից և սփյուռքի կառույցներից էլ սպասվում է կոորդինացված աշխատանք միջազգային հարթակներում պետական և հանրային կարծիքի ու ֆոնի ապահովման համար։ Իսկ մենք պետք է ուղղակի զերծ մնանք դիլետանտիզմի դրսևորումներից ու անկապ մեկնաբանություններ շռայլելուց սոցցանցերում և հանրային այլ հարթակներում։

Վերլուծագանգերը պետք է լռեն։ Պետք է խոսեն ու գործեն պրոֆեսիոնալները։