Տեսանյութն ապացուցում է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հերյուրանք է. Արծրուն Հովհաննիսյան


10:18 , 13 նոյեմբեր, 2014

Life.panorama.am-ը գրում է․

Տեսանյութն ապացուցում է, որ  Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հերյուրանք է. Արծրուն Հովհաննիսյան

ԼՂՀ ՊԲ -ից ստացված տեղեկատվության համաձայն` հակառակորդը շարունակում է լարված պահել իրավիճակը սահմանին, ինչը առայժմ հնարավորություն չի տալիս մոտենալ խոցված ուղղաթիռին: Հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 200 անգամ` ողջ գիշեր չդադարեցնելով կրակը: 
Միաժամանակ ադրբեջանական կողմի տարածած տեսանյութը լրացուցիչ ապացուցում է, Ադրբեջանի պաշտպանության նախարարության` մինչ այդ տարածած հաղորդագրության հերյուրանք լինելը: Տեսանյութը եւս մեկ անգամ փաստացի ապացուցում է, որ ԼՂՀ ՌՕՈւ ին պատկանող ուղղաթիռները չեն խախտել սահմանը եւ որեւէ դիրքի վրա չեն գրոհում: 
Ըստ կարգի` գրոհող կամ անգամ գրոհից հետո հետ վերադարձող ուղղաթիռները օգտագործում են թռիչքային այլ մարտավարություն և տեխնիկական այլ միջոցներ:

Տեսանյութն՝ այստեղ