Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է


10:00 , 13 նոյեմբեր, 2014

Lurer.com-ը գրում է․

ՀՀ տարածքում նոյեմբերի 13-ի ժամը 08.30-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարորդներին խորհուրդ տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: