Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը խիստ ձևական է. Արցախի օդային տարածքը թռիչքազերծ չէ


10:07 , 13 նոյեմբեր, 2014

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ Արցախի օդային տարածքը հայտարարվել է թռիչքազերծ գոտի: ՄԵկը լինի հարցնի, այ անուղեղներ, իսկ ե՞րբ է Արցախի օդային տարածքով անցել քաղաքացիական ավիացիա։ Դա պահանջել ենք առաջինը մենք, դեռևս արցախյան պատերազմի տարիներին դա մեր կողմի պահանջն է եղել, որը պահել են բոլորը: Ինչ վերաբերում է Արցախի օդային տարածքին, ապա այնտեղ իջնող հայկական ուղղաթիռները միշտ էլ գնացել են այնպիսի ճանապարհով, որը թույլ չի տալիս Ադրբեջանի ՀՕՊ համակարգերին ֆիքսել դրանք: Ասելիքս այն է, որ ոչինչ չի փոխվել, ու Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը խիստ ձևական է, արտացոլում է ներկա վիճակը, որը պահանջել ենք մենք: