08:50 , 13 նոյեմբեր, 2014«Մինչ ՀՀ վեքահսկիչ պալատի՝ 2013թ. տարեկան հաշվետվության արդյունքները գտնվում են Ազգային ժողովի օրակարգում, և դեռևս ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ԱԺ ամբիոնից չի ներկայացրել այն, ՀՀ գլխավոր դատախազության ցուցումով ՀՔԾ-ում սկսել են քննել փաստաթղթում բերված չարաշահումների փաստերը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունում բացահայտումների հիման վրա բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել:
ՀՀ գլխավոր դատախազությունը վերահսկիչ պալատի՝2013 թվականի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա, պետական միջոցները ոչ արդյունավետ ծախսելու կասկածով քրեական գործեր է հարուցել:
Ըստ նույն տեղեկությունների՝ ՎՊ զեկույցի ուսումնասիրության արդյունքում առանձնացվել են քննության 20 ուղղություններ։ ՀՀ գլխավոր դատախազությունը վերահսկիչ պալատից պահանջել է զեկույցում մատնանշված խախտումները փաստող արձանագրությունները և մնացած փաստաթղթերը: Գլխավոր դատախազությանն են ներկայացվել նաև արձանագրված խախտումների առնչությամբ համապատասխան գերատեսչությունների և պետական հիմնարկների բացատրություններն ու առարկությունները, որոնք կազմվել են հենց ՎՊ-ի պահանջով։
Վերը նշված 20 ուղղություններով տարվող քննության շրջանակներում, ըստ մեր տեղեկությունների, արդեն իսկ հարցաքննվել են շուրջ 70 անձինք, որոնց թվում եղել են նաև գերատեսչությունների և պետական հիլքնարկների ինչպես շարքային աշխատակիցներ, այնպես էլ՝ ղեկավարներ»,–գրում է թերթը։