Սիրիայում 865 մարդ է զոհվել ԻՊ-ի դեմ մղվող պայքարի հետևանքով


06:10 , 13 նոյեմբեր, 2014

Lurer.com–ը գրում է.

«Իսլամական պետության» դեմ արևմտյան ուժերի պայքարից ի վեր 865 մարդ է սպանվել: Այս մասին հայտնել է Al Jazeera-ն:

Լոնդոնից՝ Սիրիայում գործող մարդու իրավունքների դիտորդական առաքելության տվյալներով՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հասցրած օդային հարվածների հետևանքով սպանված մարդկանց թվում կա առնվազն հիսուն խաղաղ բնակիչ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կանադան օդային հարվածներ է հասցրել Իրաքում «Իսլամական պետության» հրետանուն: