Վարչապետն ընդունել է Cisco Systems ընկերության՝ զարգացման գծով նախագահին. armlur.am


05:40 , 13 նոյեմբեր, 2014

Վարչապետն ընդունել է Cisco Systems ընկերության՝ զարգացման գծով նախագահինArmlur.am–ը գրում է.

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Cisco Systems ընկերության զարգացման գծով նախագահ, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի 2014 թ. դափնեկիր Մարիո Մացցոլային: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Մարիո Մացցոլային ՏՏոլորտում համաշխարհա­յին ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին արժանանալու առթիվ և նշել, որ պատիվէ ՀՀ կառավարությունում հյուրընկալել այս բնագավառի՝ շրջադարձային ձեռքբերումներ ունեցող ամենաակնառու ներկայացուցիչներից  մեկին: Վարչապետը նշել է, որ տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների զարգացումը կառավարության ծրագրի գերակայություններից է՝ որպես Հայաստանի մրցակցային առավելություններն ապահովող ոլորտ. ՀՀ արդյունաբերության ամենաարագ զարգացող այս ճյուղն ամեն տարի արձանագրում է շուրջ 20-25  տոկոս աճ, և առկա է այն հզորացնելու մեծ ներուժ: Շնորհակալություն հայտնելով մեր երկրում արժանացած ջերմ ընդունելության համար՝ պարոն Մացցոլան ներկայացրել է Cisco Systems ընկերության գործունեությունը, ձեռքբերումները և առաջիկա ծրագրերը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ