Մեզ հիմա համախմբում է պետք, ոչ թե «եվրամայդաններ»


01:50 , 13 նոյեմբեր, 2014

Ադրբեջանական կողմի սադրանքն ուղղված է կասեցնելու կամ խոչընդոտելու ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացումը և ունի լուրջ աշխարհաքաղաքական բովանդակություն: Ցավոք, այդ վիճակից ակտիվորեն կօգտվեն նաև ներքաղաքական որոշ ուժեր, որոնց հանձնարարաված է վիժեցնել եվրասիական ինտեգրումը ներսից: Եվ պատահական չէ, որ որոշ արևմտամետ ուժեր և լրատվամիջոցներ սկսեցին «փնտրել» ռուսական հետքը: Փնտրեք, բայց զգույշ` չընկնեք նույն փոսը... Գոնե հիմա փորձեք շարժվել խղճով, ոչ թե փողերի քանակով ու ուղղությամբ... Մեզ հիմա համախմբում է պետք, ոչ թե` «եվրամայդաններ»...