«Ալ-Քաիդան» մտադիր է ամբողջ աշխարհում նավթամուղներ պայթեցնել


01:32 , 13 նոյեմբեր, 2014

Lurer.com–ը գրում է.

«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդները դիմել են իրենց աջակիցներին՝ կոչ անելով ամբողջ աշխարհում նավթամուղներ ու տանկեր պայթեցնել: Այս մասին հայտնել է «Российской газета»-ն:

Խմբավորումը ցանկանում է էներգետիկ ճգնաժամ ստեղծել, որը կապակայունացնի դրությունն աշխարհում և կփոխի նավթի գները:

Փորձագետների կարծիքով՝ ահաբեկիչներին չի հաջողվի լայնամասշտաբ պատերազմ հայտարարել նավթային տերություններին, քանի որ այդ երկրները շատ ուշադիր են վերահսկում իրենց էներգառեսուրսները և պատրաստ են արձագանքել ահաբեկիչների ցանկացած քայլին:

Այդուհանդերձ, նրանք չեն բացառում ահաբեկչական գործողությունները: Վերլուծաբանների կարծիքով՝ ռիսկի գոտում է Սուեզի ջրանցքը, որով նավթափոխադրում է իրականացվում: