Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել խոցված հայկական ուղղաթիռի առնչությամբ


01:07 , 13 նոյեմբեր, 2014

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել խոցված հայկական ուղղաթիռի առնչությամբ: Նշվում է, որ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Օլանդի միջնորդությամբ նախագահների հանդիպումից հետո հայերը սկսեցին լայնամասշտաբ զորավարժություններ օկուպացված տարածքներում: Իսկ վերջին երեք օրվա ընթացքում իբր հայկական կողմը պարբերաբար խախտել է օդային սահմանը, բացի դրանից, այսօր հայկական ուղղաթիռները կրկին խախտել են սահմանը ու (!) կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Պատասխան կրակի արդյունքում մեկ ուղղաթիռ խոցվել է, մյուսը ստիպված է եղել նահանջել:

Հետաքրքիր է, թե այս անգամ ինչ անփույթ է գործում ադրբեջանական քարոզչամեքենան: Փաստորեն, արդեն իմանում ենք, որ հայկական ուղղաթիռները կրակ են բացել հակառակորդի դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական թերթում տեղ գտած այս հայտարարության տակ երևում է ուղղաթիռը խոցելու տեսահոլովակի մասին նյութը, որն իրականում հերքում է Ադրբեջանի տեսակետը դեպքի վերաբերյալ: