Էմիր Կուստուրիցան ֆիլմ է նկարահանում Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկայի մասին


00:55 , 13 նոյեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան արդեն ավարտին է հասցնում: Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկայի մասին փաստավավերագրական ֆիլմի աշխատանքները: «Վերջին հերոսը» ֆիլմը կավարտվի կադրով, որը կարվի նախագահի պաշտոնում Մուխիկայի պաշտոնավարման վերջին օրերին:

Հայտնվում է, որ ֆիլմի հիմքում ընկած է լինելու հարցազրույցը, որը Լատինաամերիկյան երկրի նախագահը տվել է Կուստուրիցային: Ֆիլմում շոշափվելու են ոչ միայն գլոբալ աշխարհա-քաղաքական, այլ նաև անձնական թեմաներ:

Հավելենք, որ 2015 թվականի մարտի 1-ին Խոսե Մուխիկան նախագահի պաշտոնը հանձնելու է նոյեմբերի 30-ին  կայանալիք ընտրություններում հաղթող թեկնածուին: