00:40 , 13 նոյեմբեր, 2014
Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ազերի լրագրողի հարցին ի պատասխան, թե ի՞նչ է մտածում Իրանը ԼՂ հարցը ռազմական ճանապարհով լուծելու մասին, ազերիների համար ոչ ընդունելի պատասխան է տվել... «Դիվանագիտական» նորմերը կողքի դնելով՝ Ռոուհանին Բաքվին ՎԻՐԱՎՈՐԵԼ է և ասել, որ իրեն դուր չի գալիս այն, ինչ տեղի է ունենում ԼՂ-ի հարցի շուրջ ՀԻՄԱ, և որ ԼՂ-ը հարցը ունի միայն մեկ լուծման ձև... Այն պետք է կարգավորվի միայն ՔԱՂԱՔԱԿԱՆ բանակցությունների միջոցով... Շվարած Ի.Ալիևն էլ այս «ՀԱԿԱԿՈՅՈՒՆԼՈՒԱԿԱՆ» դիրքորոշումը մեղմելու համար ավելացրել է, թե ազերիները միշտ իրենց թիկունքում զգում են Իրանի ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԼՂ հարցում... Սրանով Թեհրանն Ի. Ալիևին և նրա թիկունքում կանգնածներին հասկացրել է, որ նրան դուր չի գալիս ազերիների «բեսպրեդելությունը» տարածաշրջանում...
Հ.Գ.Ազերիների կեղծավոր փորձերը՝ մահմեդական աշխարհում ԼՂ հարցը ներկայացնել որպես ԿՐՈՆԱԿԱՆ խնդիր, միշտ էլ չեզոքացվել են հայ-իրանական բարեկամական հարաբերություններով... Իսկ Իրանի նախագահի այսօրվա հայտարարությունն ԱՊՏԱԿ էր Ի.Ալիևին, որի հետևանքներն ազերիների համար դեռ առջևում են...