23:46 , 12 նոյեմբեր, 2014
Tert.am-ը գրում է․
Ավարտվել է Հայաստանի ազգային հավաքականի առաջին մարզումը Պորտուգալիայում: Թիմը` Բեռնար Շալանդի գլխավորությամբ, մարզվեց Կուարտեյրա քաղաքի մարզադաշտ: Հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ Դավիթ Մանոյանի, մասնակցեցին մարզմանը, որը կրում էր թեթև վերականգնողական բնույթ:
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 17:00-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի նախախաղային մարզում «Ալգարվե» մարզադաշտում: Մարզումից առաջ՝ ժամը 16:30-ին, «Ալգարվե» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Նշենք, որ մարզումը «փակ» է եղել ԶԼՄ ներկայացուցիչների համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ