23:34 , 12 նոյեմբեր, 2014
Araratnews.am-ը գրում է.
Իսրայելական իշխանությունները նախնական որոշմամբ լիազորել են Երուսաղեմի վիճելի շրջաններից մեկում 200 հրեա ընտանիքի համար բնակարանների շինարարությունը: Այս մասին հաղորդում է Haaretz լրատվականը՝ հղում կատարելով քաղաքային իշխանություններին:
Նշվում է, որ խոսքը գնում է Բեյթ Հանինա և Բեյթ Սաքաքա թաղամասերի մասին:
Հիշեցնենք, որ արևելյան Երուսաղեմի և Հորդանան գետի արևմտյան ափի վիճելի տարածքների կառուցապատումը իսրայելապաղեստինյան հակամարտության խնդրահարույց հարցերից մեկն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ