Բաքվի բռնապետի զինուժն Իրանի նախագահի՝ Ադրբեջան այցի ֆոնին հայկական կողմի անզեն ուղղաթիռ է խոցում


22:43 , 12 նոյեմբեր, 2014

Դե ինչ, իրանցիները զանազան թաքնված քաղաքական ուղերձները վերծանելու մեծ վարպետներ են, հատկապես այն համատեքստում, որ հայ-ադրբեջանական սահմանից հետո Իրանի հետ Ադրբեջանի սահմանը միակն է, որի ուղղությամբ գրանցվել են ադրբեջանական զինված սադրանքներ, եղել են փոխհրաձգություն և զոհեր:

Եթե նույնիսկ պաշտոնական մակարդակով հայտարարություն էլ չլինի, իրանցիներն այս դեպքը միանշանակորեն վերծանելու են նաև որպես հերթական սադրանք, որի թշնամական ուղերձներից մեկը հասցեագրված էր հենց սահմանային առումով խնդրահարույց Թեհրանին:

Իսկ Արևելքում, թեև պատասխան քայլերում առանձնապես ընդունված չէ շտապել, այսուհանդերձ ոչինչ չի մոռացվում: