Ինչու՞ համար են անցկացվում շաբաթօրյակները, եթե 1-2 օր հետո քաղաքը, մեղմ ասած, «մաքուր» չէ


21:17 , 12 նոյեմբեր, 2014

Տակավին մի քանի օր առաջ Երևանում անցկացվեց շաբաթօրյակ, իսկ այսօր վաղ առավոտյան աշխատանքի գնալիս նկատեցի, որ նախկին «Նորք» կինոթատրոնի հարևանությամբ գտնվող պուրակում խոտերը լի էին դատարկ այս ու այն կողմ շպրտված ցելոֆանե տոպրակներով, իսկ «Ավանգարդ մոթորս»  ավտոսրահի դիմաց դատարկ մեծ աղբամանների մոտ մեծ քանակությամբ աղբ էր կուտակված։ Ինչու՞ համար են անցկացվում շաբաթօրյակները, եթե բառացիորեն 1-2 օր հետո քաղաքը, մեղմ ասած, «մաքուր» չէ, դիմում եմ բոլոր իմ ֆեյսբուքյան ընկերներին՝ ամեն օր ահազանգել, թե քաղաքի որ հատվածում ինչպիսին է իրավիճակն աղբահանության տեսակետից՝ նշելով կոնկրետ վայրը, փողոցը, պուրակը և ժամը: