20:56 , 12 նոյեմբեր, 2014
Ոչ վաղ անցյալում Ադրբեջանը նույնպես սահմանին մոտ անցկացրեց լայնածավալ զորավարժություններ՝ օդ բարձրացնելով ռազմական և՛ ինքնաթիռներ, և՛ ուղղաթիռներ, որոնք թռիչքներ էին իրականացնում սահմանին բավականին մոտիկ՝ նույնիսկ անցնելով թույլատրելի օդային տարածքը: Սակայն Հայաստանը բավարարվել է միայն խոսքով զգուշացնելու, որպեսզի այլևս սահմանի երկայնքով չկատարեն թռիչքներ, բայց կարող էր առանց զգուշացնելու խոցել ռազմավարժանքի անվան տակ օդ բարձրացրած ռազմական ինքնաթիռները և ուղղաթիռները: Հայաստանը հաշվի է նստում միջազգային բոլոր պարտավորությունների հետ, բայց երբ դանակը ոսկորին են հասցնում, ապա Հայը (չեմ ասում Հայաստանը) կրկին զենք կվերցնի ու առանց վարանելու իր երկիրը կպաշտպանի՝ փաթթած ունենալով ցանկացած միջազգային պարտավորություն։