Հոգեբանները պարզել են, որ ռեփը օգնում է հաղթահարել դեպրեսիան


20:33 , 12 նոյեմբեր, 2014

muzykalechit21in.am-ը գրում է․

Այս շաբաթ գիտական The Lancet ամսագրում հրապարակվել է Քեմբրիջի համալսարանի հոգեբանների տեսությունը, որի համաձայն՝ ռեփի կատարումը կարող է օգուտ բերել նրանց, ովքեր ունեն հոգեբանական խնդիրներ, գրում է The Guardian-ը:

Սովորաբար, այդ ոճի երաժշտությունը քննադատում են այն բանի համար, որ այն քարոզում է հարուստ կյանքի, թանկարժեք հագուստի, նորաձև ավտոմեքենաների ու հսկայական տնային կինոթատրոնների մասին գաղափարներ, սակայն երևակայության հենց նման թռիչքները կարող են դրական ազդեցություն ունենալ հոգեկան աշխարհի վրա, կարծում են հոգեբանները:

Ի սկզբանե հիփ-հոփի երաժշտությունը հայտնվել էր ցածր սոցիալ-տնտեսական մակարդակ ունեցող շրջաններում, ու այդ երգերն արտացոլել են այն խնդիրները, որոնց բախվել են այդ շրջանում մեծացած մարդիկ:

Գիտնականների տվյալներով՝ ռեփի թերապևտիկ դերը ունի բազմաթիվ վավերագրական հաստաստումներ ու վառ արտահայտված է հատկապես դեպրեսիայով տառապողների մոտ: