Ադրբեջանական կողմը հայկական օդուժի Մի-24 ուղղաթիռ է խոցել


16:37 , 12 նոյեմբեր, 2014

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ժամը 13։45-ի սահմաններում հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի՝ Արցախի արևելյան հատվածում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է պաշտպանության բանակի օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը։ Այս մասին հայտնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

Խոցված ուղղաթիռը վայր է ընկել շփման գծի չեզոք գոտում, նախնական տվյալներով հայկական կողմն ունի 3 զոհ։ Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի զենքից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ:

Խոցված ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը։ Նրանից զատ, ուղղաթիռի անձնակազմի անդամ էին նաև լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը։ Հիշատակված սպաների ճակատագրերը դեռևս անհայտ է։