16:06 , 12 նոյեմբեր, 2014
Yerkir.am-ը գրում է․
Այսօր ՀՀ նախագահի նստավայրի մոտ էին հավաքվել զինվոևրական ծառայության ժամանակ սպանված զինվորների ծնողները` պահանջելով հանդիպում Սերժ Սարգսյանի հետ: Բավականին երկար սպասելով և այդպես էլ նախագահականից որևէ պատասխան չստանալուց հետո ծնողները ցուցապաստառները ձեռքին որոշեցին փողոցը փակել` երթևեկությունը կանգնեցնել: Սակայն ոստիկաները թույլ չտվեցին: Քաշքշուք սկսվեց: Մինչ այդ մահացած զինվոր Վալերիկ Մուրադյանի մայրը`Նանա Մուրադյանը վատացել էր: Նախագահի նստավայրի մոտ շտապօգնության մեքենա էր կանգնած:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ