Մինչև հիմա ունենք նախարարություններ, որոնց կայքերը ոչ մի օտար լեզվով թարգմանված չեն


11:55 , 17 սեպտեմբեր, 2012

ՀՀ նախարարությունների կայքէջերից անգլերեն և ռուսերեն լեզուներ ունեն արտաքին գործերի, առողջապահության, բնապահպանության, գյուղատնտեսության, պաշտպանության, տրանսպորտի և քաղաքաշինության նախարարությունները: Միայն անգլերեն՝ էկոնոմիկայի, էներգետիկայի, սպորտի և երիտասարդության ու ֆինանսների նախարարությունները: Միայն ռուսերեն՝ մշակույթի նախարարությունը: Դասական հայերեն, անգլերեն, ռուսերեն և իսպաներեն՝ սփյուռքի նախարարությունը: Եվ ունենք նախարարությւոններ որտեղ ընդհանրապես օտար լեզուներ չկան. աշխատանքի և սոցիալական հարցերի, արդարադատության, արտակարգ իրավիճակների և կրթության ու գիտության: Շատ երկար փնտրեցի ու այս էջերում օտա լեզուներ չգտա, ցավոք սրտի: Հետաքրքիր է, եթե մեր երկրում մի օտարերկրացի ուզենա տեղեկտվություն ստանալ այս էջերից, ապա ինչպե՞ս է դա անելու, եթե հայերեն չգիտի:
Հ.Գ. Տարածքային կառավարման և Ազգային Ժողովի կայքէջերը առավոտվաից չեն աշխատում: