4-ամյա տղան ողջ է մնացել 70 մետրանոց ժայռից ընկնելուց


13:42 , 12 նոյեմբեր, 2014

5737527_G1in.am-ը գրում է․

Կալիֆոռնիայի Սոնոմա շրջանում 70-մետրանոց ժայռից ընկնելու հետևանքով 4-ամյա երեխան ողջ է մնացել, հայտնում է TASS-ը՝ հղում անելով Բոտեգա-Բեյ քաղաքի ոստիկաններին:

Երեխան լուրջ վնասվածքներով հոսպիտալացվել է: Բժիշկները նրա վիճակը ծանր են գնահատում:

Ոստիկանությունը հատուկ տեխնիկայի միջոցով տղային բարձրացրել է:

Դեպքը տեղի է ունեցել Սոնոմա պարկում ժայռերի վրա: