Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ. armlur.am


13:06 , 12 նոյեմբեր, 2014

Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստArmlur.am-ը գրում է․

Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Խորհրդի անդամները քննարկել և հավանության են արժանացրել «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարության» նախագիծը: Այն զեկուցել են ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: