Բա ես չհագնեմ, ո՞վ հագնի, աղքատն էլ փող չունի, թող էժանանոց հագնի. Սեյրան Սարոյան


13:00 , 12 նոյեմբեր, 2014

Բա ես չհագնեմ, ո՞վ հագնի, աղքատն էլ փող չունի, թող էժանանոց հագնի. Սեյրան ՍարոյանYerkir.am-ը գրում է․

Այսօր գեներալ Սեյրան Սարոյանն անտրամադիր էր քայլում դեպի նիստերի դահլիճը: «Անտրամադի՞ր եք»,- հարցրեցին լրագրողները: Սարոյանը պատասխանեց, որ շատ անտրամադիր է, մեկ ասաց, թե գլուխն է ցավում, մեկ էլ, թե` եղանակը լավը չի: Ասացինք` օրը արևոտ է, եղանակն էլ վատը չի, գեներալը համառեց. «Միջանցքում ա մութ»:   Գուցե մութ ուժե՞ր են հայտնվել միջանցքում: Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Տո, չէ հա, ի՞նչ մութ ուժեր»:   Yerkir.am-ի հարցին` իսկ եթե իրեն էլ թանկ կոստյումի մասին հարց տան հենց նիստերի դահլիճում, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Տո, ջայնիմ տան, ինչի ես քյասիբ ե՞մ: Բա ես չհագնեմ, ո՞վ պետք ա հագնի: Աղքատն էլ փող չունի, թող էժանանոց հագնի, ես ի՞նչ անեմ: Դա թեմա չի, էլի, ամոթ ա»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ