11:07 , 12 նոյեմբեր, 2014
Slaq.am-ը գրում է․
Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած յոթ վիրավորներից 47-ամյա կինը, որը ստացել էր մարմնի մակերեսի 35 տոկոս այրվածք, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության: Վթարված միկրոավտոբուսի 14-ամյա ուղևորը երեկ երեկոյան Գյումրու բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն` վիրահատության նպատակով: Տղայի վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության: Նա ունի զույգ բազկոսկրերի, նաև ակնակապիճի և ձախ հայմորյան խոռոչի լատերալ պատի կոտրվածքներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ