11:00 , 12 նոյեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Այսօր Լոս Անջելեսում Սբ․ Լեոն եկեղեցում տեղի է ունեցել սիրված դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի՝ Կարգին Հասոյի հոգեհանգստյան արարողությունը:
Սիրված դերասանուհուն վերջին հրաժեշտը տալու են եկել նրա հարազատներ, մտերիմներն ու արվեստի երկրպագուները:
Նշենք, որ Հայաստանում Հասմիկ Ղարիբյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա նոյեմբերի 17-ին՝ ժամը 11.30-14.00, Սուրբ Հարություն եկեղեցում:
Այնուհետեւ նրան կհուղարկավորեն հոր՝ հայտնի դերասան Իշխան Ղարիբյանի կողքին Շահումյանի գերեզմանատանը: