10:20 , 12 նոյեմբեր, 2014Mypage.am-ը գրում է․
Գիտնականները 30 հազար դպրոցականների շրջանում հարցում են անցկացրել: Հետազոտելով արդյունքները՝ նրանք պարզել են, որ 2007 թվականին ինքնագնահատականը բարձր է եղել 14-15 տարեկան աղջիկների 41%-ի մոտ, իսկ 7 տարի անց՝ միայն 33%-ի մոտ: Տղաների ինքնագնահատականը նույնպես տուժել է, սակայն ոչ այդքան զգալի. 2007 թվականին բարձր ինքնագնահատակ է ունեցել տղաների 55%-ը, 2013-ին՝ 50%-ը:

Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ խնդիրը սոցիալական ցանցերի և օնլայն շփման տարածման մեջ է: Մեծ ազդեցություն է թողել նաև տնտեսական ճգնաժամը: Իրենց ընտանիքների նյութական դրության վատթարացման և հետագայում դանդաղ վերականգնման շուրջ երիտասարդության մտահոգությունն անտեսել չի կարելի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ